Tuesday, April 8, 2008

ԵՍ ՀԱՐՈՒՍՏ ԷԻ

Duration: 06:08 minutes
Upload Time: 2008-01-28 00:19:09

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի երազանքներով Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։ Բայց դու երկնքի կարիք չունեիր, Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք Իմ կապույտ--կապույտ Արտասուքները սրբելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ վերհուշերի անհուն պաշարով Գնել աշխարհի ծովերը բոլոր Ու տալ քեզ նվեր, Բայց դա ծովերի կարիք չունեիր, Քեզ հարկավոր էր լոկ մի հայելի՝ Մազերիդ վրա Մատներիս մեղքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Անվերջանալի իմ կորուստներով Գնել Հարդագողն ու տալ քեզ նվեր։ Դու Հարդագողի կարիք չունեիր, Քեզ լոկ մի խավոտ ուղեգորգ էր պետք՝ Վրան քանդակված Իմ ոտնահետքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի տառապանքներով Գնել յոթ աշխարհ, Հայտնի և անհայտ մայրցամաքներով, Ու տալ քեզ նվեր։ Դու մայրցամաքի կարիք չունեիր, Քեզ մի ածու էր հարկավոր միայն Իմ ցանած հերկը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի հղացումներով Գնել յոթ հազար հավիտենություն Ու տալ քեզ նվեր։ Բայց դու, հիրավի, Հավիտենության կարիք չունեիր, Քեզ մի մեղրամիս, մի մեղրատարի Եվ մի արծաթե հարսանիք էր պետք, Քո բախտի վրա և ուսիդ վրա Իմ հասնող ձեռքը տեսնելու համար։ Ես հարուստ էի։ Եվ թվում էր, թե Ինձանից հարուստն աշխարհում չկա Ու չի լինելու։ Բայց դու ինձանից հարուստ դուրս եկար, Դու, անհատնելի իմ հարստություն: Համո Սահյան

Comments

Gregory10000000000  2008-03-05 18:23:19

Beautiful! Hamo Sahyan's poetry are out of this world. Thank you for posting this gem.
__________________________________________________
HoIlyMountains  2008-03-04 04:47:09

I love you more, Len...and I miss you..I miss u so much :'(
__________________________________________________
lenalena340  2008-02-25 11:56:14

picht jan u are the best and i love u so much...
__________________________________________________
on1manshow  2008-02-11 11:14:53

bravo!
__________________________________________________
catman998877  2008-02-07 20:23:11

Shot seeroon!
__________________________________________________

No comments: